Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւշխան Սաղաթելյանը երթի մեկնարկից առաջ նշեց, որ այսօր նույնպես հանրապետությունում տեղի են ունեցել դիմադրության ակցիաներ և այս համատքստում կոչ արեց քաղաքացիներին շարունակել դիմադրության ակցիաները՝ յուրաքանչյուրն իր ձևով, ինչպես պատկերացնում է։
«Կոչ են անում շարունակել ձևավորել դիմադրության օջախներ, շարունակել ինքնակազմակերպվել։ Կարճ ժամանակ հետո, մինչև ամսի մեկը ամբողջ Հայաստանի տարածքում՝ մեծ ու փոքր գյուղերում, համալսարաններում, կոլեկտիվներում, բակերում, ունենալու ենք դիմադրության նոր օջախներ»,- հայտարարեց Սաղաթելյանն ու ընդգծեց, որ պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում։
Պատգամավորը նաև նշեց, որ յուրաքանյուր քաղաքացու դիմադրության գործողություն շատ կարևոր է։
«Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, մեկ անգամ և վեջնական։ Դրանից հետո մեր բոլոր խնդիրները լուծվելու են։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկ օրը ցերեկով, իր շքախմբով քաղաքացուն վրաերթի ենթարկեցին, անտարբեր կողքով անցան, երկվա քաղաքացին, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Այս պայքարից հետ դարձ չկա, նահանջ չկա»,- ասաց քաղաքական գործիչը։
Երթը մեկնարկեց «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։
Հարակից հրապարակումներ`
- Արյունոտ ձեռքեր ու արնագույն հեղուկ՝ կառավարության շենքի դիմաց
- Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը
- «Դիմադրության» շարժման մասնակիցները տուն հիշեցնող մեծ սև արկղով փակել են Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկը
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- «Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան
- «Դիմադրության» շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին