Ֆրանկ Ռիբերի. «Ուրախ եմ, որ կրկին խաղադաշտում եմ»
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ մտավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում (1:3), շեշտել է, որ շատ ուրախ է խաղադաշտ վերադառնալու համար: Նա նշել է, որ իրեն գերազանց է զգում:
Հիշեցնենք, որ իր վերջին հանդիպումը կիսապաշտպանն անցկացրել է 2015 թ. մարտի 15-ին: Այս ամբողջ ժամանակահատվածում նա ապաքինվում էր վնասվածքից:
«Այսքան երկարատև բացակայությունից հետո շատ ուրախ եմ, որ խաղադաշտ եմ վերադարձել: Ոտքիս հետ ամեն ինչ կարգին է: Ինձ գերազանց եմ զգում: Նույնիսկ չէի սպասում, որ արդեն հիմա կարող եմ այսքան արագ վազել»,- Ռիբերիի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան