Րաֆֆին՝ Նիկոլին. Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր
արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Րաֆֆի Հովհաննիսյան․ «Օրինաչափի» վերջը
Նիկոլ
Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։
Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։
Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։
Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։
Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։
Վերձրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։
Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։
Րաֆֆի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան