ԱՄՆ-ում սննդամթերքի գները 1980-ականի սկզբից ի վեր հասել են ռեկորդային բարձր մակարդակի
ԱՄՆ-ում ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է 1980-ականների սկզբից ի վեր պարենային ապրանքների գների ամենակտրուկ աճին: Այդ մասին գրում է The Washington Post-ը։
«Շաբաթվա սկզբին Չիկագոյի ապրանքային բորսայում եգիպտացորենի ֆյուչերսները մեկ բուշելի դիմաց գերազանցել են ութ դոլարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է գրեթե մեկ տասնամյակի կտրվածքով»,-հաղորդում է պարբերականը։
Ինչպես պարզաբանում է հոդվածի հեղինակը, նման իրավիճակբ ունի մի քանի պատճառներ։
Ապրիլի կեսերին Ջո Բայդենը խոստացել է մինչև ամառ թույլատրել էթանոլի բարձր պարունակությամբ բենզինի վաճառքը, ինչը ենթադրաբար պետք է նվազեցներ բենզալցակայաններում գները։ Ըստ թերքի՝ այն բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա և կբերի ապրանքների թանկացման։
Բանն այն է, որ էթանոլ ստանալու համար անհրաժեշտ է եգիպտացորեն, որը սովորաբար օգտագործվում է սպառողական ապրանքների արտադրության և կենդանիներին կերակրելու համար։
Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ նախագահն արգելք դրեց ռուսական էներգակիրների մատակարարումների վրա, որից հետո դրանց գները սկսեցին արագորեն աճել։ Բացի այդ, ԱՄՆ-ում արձանագրվել է սննդամթերքի գնի աճ։ Աշխատանքի նախարարության տվյալներով՝ մարտի վերջի դրությամբ սպառողական ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 %-ով։ Աճն ամենաբարձրն էր 1981 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ըստ Բայդենի՝ դա տեղի է ունեցել իբր Ռուսաստանի մեղքով։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
- Գերմանական կոնցեռնը դիմել է Ուկրաինային 100 BMP Marder մարտական զրահամեքենա վաճառելու հայտով
- Լեհաստանն Ուկրաինային մատակարարել է 1,6 միլիարդ դոլարի սպառազինություն
- Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային ռեակտիվ հրթիռային կայաններ
- Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան