Աշոտ Վարդանյան. Սոնա, իմ Սոնա. Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կնոջ հետ լուսանկարներ ու գրել .
«Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ։ Ես տիեզերքի ամենաբախտավոր տղամարդն էի 8 ամիս ու 2 օր։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգեր, նրա գիրկն ավելի տաք էր, քան արևը։
Երեկ նա վթարի ենթարկվեց ու մահացավ, մեր դեռ չծնված դստեր հետ։ Եթե միայն մենք ավելի շատ ժամանակ ունենայինք։
Մենք հանդիպեցինք 2021թ. օգոստոսի 24-ին։ Ճակատագրական միջոցառում էր, 60 րոպեանոց քննարկում։ Ես 59 րոպեն անցակցրեցի ակնդետ նայելով վերջին շարքում նստած աղջկան։ Աղջիկը։
Մենք նորից հանդիպեցինք, ես պնդեցի։ Նրա ամեն նախադասությունից հետո ես ավելի ու ավելի ուժեղ էի սիրահարվում։ Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա։ Ուժեղ, փոքրիկ աղջիկ, որը ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն է ստեղծում:
Միշտ ժամանակ էր գտնում հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու համար իր քնի ու բարեկեցության հաշվին։ Նա այնքան բարձր նշաձողեր էր սահմանում, որ ոչինչ ու ոչ ոք չհամապատասխաներ իր չափանիշներին։ Ահա ինչպես էր աշխարհը տեսնում նրան։ Նա իմ ճանաչած ամենանուրբ մարդն էր։
Ես 26 տարեկան եմ, նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ մինչև իրար գտնելը։ Դա նախապատրաստված էր երկնքում։ Առաջին աղջիկն էր, որին ես համբուրել եմ։ Մենք գոնե մեկ անգամ չենք վիճել։
Տարբեր երկրների քաղաքացիներ լինելով, կյանքի տարբեր ճամփորդություններ ունենալով հանդերձ՝ մենք չէինք կարող ավելի նման լինել իրար։
Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ:
Սոնա, Իմ Սոնա»։
Վեջին միասին լուսանկարը Թումոյի այգում։
Ամեն անգամ տուն վերադառնալիս նա ցնցում էր իմ աշխարհը։
Լուսանկարներին կից գրառումները Ա. Վարդանյանինն են։
Հարակից հրապարակումներ`
- Տարածվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի կադրերը
- Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր. «Աջակցենք մեր հերոսներին».
- Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան. Ո՞վ է Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած կինը
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց