Արամ Առաջինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհավորել է նրան վերընտրվելու առիթով։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Արամ Առաջինը, գնահատելով նախագահ Մակրոնի զորակցությունը հայ ժողովուրդին և Հայ դատին՝ կոչ է ուղղել, որ Ֆրանսիան շարունակի իր զորակցությունը Արցախի անկախության և Հայաստանի գերիշխանության ու հողային ամբողջականության պաշտպանության խնդրի շուրջ։
Ֆրանսիայի դերը Լիբանանի համար կենսական գնահատելով՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Լիբանանը շարունակում է մնալ նախագահի կարևոր առաջնահերթություններից մեկը, հատկապես Լիբանանի պատմության ներկա ճակատագրական շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Նոր հին նախագահ. Էմանուել Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի ղեկավար
- Մակրոնն առաջատար է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում
- Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան