Արթուր Վանեցյան. Ամեն ինչ առջևում է
«Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ նա ապրիլի 17-ին հրապարակում հայտարարել է բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Ապրիլի 25-ից ընդդիմադիր խորհրդարանական ուժերը հայտարարել են պայքարի երկրորդ ակտիվ փուլի մասին՝ նախաձեռնելով ապակենտրոն, ցանցային գործողություններ։
Վանեցյանն ասաց՝ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։
«Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասաց նա։
Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։
«Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասաց նա։
Անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին՝ Վանեցյանն ասաց, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչով դիմել է ԱԱԾ սպաներին։
«Օգտվելով առիթից՝ իմ նախկին գործընկերներին, դատախազության, ոստիկանության, ՔԿՀ-ների աշխատակիցներին, ուսադիր կրողներին կոչ եմ անում միանալ մեր սպաների միության հայտարարությանն ու գործել միասնական, հանուն մեր երկրի ու ժողովրդի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան