Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության իրազեկման երթը
Ազատության հրապարակում մեկնակել է «Հայրենիք» կուսակցության կազմակերպած իրազեկման երթը։
Վանեցյանը երթի մեկնարկից առաջ իր ելույթում հայտնեց, որ շարժումն օր օրի նոր թափ է առնում՝ոչ միայն Ազատության հրապարակում, այլև Երևանի տարբեր շրջաններում, Հայաստանի մարզերում և գյուղերում։
«Մենք արդեն չգիտենք, թե ովքեր են դուրս գալիս փողոց և ասում՝ «համաձայն չեն․․․»։ Համաձայն չեն կորցնելու իրենց արժանապատվությունը, համաձայն չեն հայրենիքը մաս-մաս հանձնելու թշնամուն։ Ես երկար եմ մտորում,թե ինչ ենք մենք անում։ Ի վերջո մարդիկ գալիս և հարցնում են, ի՞նչ եք դուք ուզում, իշխանափոխությո՞ւն։ Ես պատասխանում եմ՝ իշխանափոխությունը հիմնական նպատակին հասնելու միջանկյալ միջոց է։ Այո', առաջին հերթին պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ մեր բոլորի երզանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք՝ Արցախ և Հայաստան և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ։ Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել։ Մենք արժանապատվություն ունեցող ազգ ենք, նամուս,թասիբ ունեցող ազգ ենք, մենք ավանդույթներով ազգ ենք, մենք պատմություն, մշակույթ ունեցող ազգ ենք և որևէ մեկը չի կարող մեզանից այն զրկել»,- ասաց Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը իր ելույթի ավարտին տեղեկացրեց, որ շարժմանն իր աջակցությունն է ցույց տալիս հայտնի երգչուհի Նունե Եսայանը։
«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի» վանկարկումներով մեկնարկեց երթը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Բոլորիդ այսօր ժամը 18։30-ին սպասում եմ Ազատության հրապարակում
- Արթուր Վանեցյան. Ամեն ինչ առջևում է
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան