Եվրոպայում թանկացել են ներքնազգեստի գները
Եվրոպայում երկար տարիներ ի վեր առաջին անգամ թանկացել են ներքնազգեստի գները, գրում է The Wall Street Journal-ը։
Օրինակ, ըստ աղբյուրի, ներքնազգեստի արտադրող Journelle ընկերությունն իր այն արտադրանքը, որը վաճառքի է հանել 2016-ին, այսօր վաճառում է 98 դոլարով, մինչդեռ այդ կրծկալը տարիներ շարունակ արժեր 68 դոլար։
Ըստ պարբերականի՝ կանացի ներքնազգեստի գները Եվրոպայում բարձրացել են 13-30%-ով, ինչը շոկ է առաջացրել հաճախորդների շրջանում։ Նշվում է, որ Եվրոպայում կանանց ներքնազգեստի արտադրողները հայտարարել են էլեկտրաէներգիայի ծախսերի քառակի աճի մասին։
Պարբերականը գրում է, որ ժանյակն ու էլաստիկ զարդանախշերը թանկացել են 40%-ով, մետաղական կեռիկներն ու օղակները՝ 25%-ով։
«Victoria's Secret & Co»-ն ևս հայտարարել է, որ որոշ ապրանքների գներ, ինչպիսիք են «Wear Everywhere» կրծկալը, այժմ առաջարկվում է 2-ը 54 դոլարով` նախկին 52 դոլարի փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին