Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրիից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում։
Ինչպես գրում է Էրմենիհաբերը, ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝ Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լնելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը և ունի բանակի գեներալի զինվորական կոչում։
2023-ի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան