Քաղաքական 18:34 27/04/2022 Հայաստան

Հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու՝ իրենք առաջ են գալու, Փառուխը վկա. Հովհաննես Սահակյան

«Ստի կեղծիքի, անլրջության, մանիպուլյացիայի իշխանությունը երկիրը բերեց հասցրեց այս կետին, երբ հայ ժողովուրդը դուրս է եկել փողոց ու պայքարում է իր գոյության իրավունքի համար, ոչ թե՝ սոցիալական խնդիրների»,-«Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:

Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր

Նկատելով, որ պահը օրհասական է, քանի որ հայրենիք ենք կորցնում՝ բանախոսը հայտարարեց. «Եթե մի փոքր էլ հապաղենք, ապա չենք ունենա հայրենիք: Ինչպես Արևմտյան Հայաստանի, Վանի Արդահանի, Կարսի, Անիի, տեղահանումների մասին այսօր դասագրքերում ենք կարդում,այնպես էլ մեր երեխաները, թոռները վաղը նույն բանը կարդալու են այսօրվա մասին:

Պետք է դիտարկենք, թե որտեղից եկանք և հասանք այս կետին: Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր, ամեն մարդ իր խոքն ասելու իրավունք ուներ: Կարճ ժամանակ հետո տեսանք, որ հեծանիվով են շրջում փողոցներով, երթևեկում են մետրոյով և ընդամենը մի քանի ամիս հետո լկտիության չափը չիմացողները սկսեցին պադավատներից, աշխատասենյակների պատուհաններից նայել ժողովրդին, որտեղից վերջիններիս ձայնը լսելի չէր:

Ստի, կեղծիքի և լոպազ պահվածքի միջոցով պատերազմը բերեցին կանգնեցրին մեր շեմին: Ասելով«Արցախը Հայաստան է և վերջ»՝ ամեն ինչ արեցին, որ լինի պատերազմ, որի արդյունքում կապիտուլյացիա ստորագրվեց և կորցրեցինք Արցախի 75%-ը: Գրեթե կորցրինք Արցախը մերը լինելը, որովհետև, եթե այնտեղ մենք զորք չունենք և  մենք չենք արցախցու իրավունքը պաշտպանողը, ապա մերը չէ: Դրա վառ ապացույցն այն է, որ պատերազմից հետո ՀՀ որևէ պաշտոնյա Արցախ չի այցելել: Եթե մեջները կան 1-2 պաշտոնյա, որ գնում են, ապա՝ թաքուն, առանց երևալու:

Իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Իրանի հետ մեր կապը դիտարկվում է Ադրբեջանի կողմից:Սա ինչպե՞ս եղեվ: Սկզբից տեսանք ադրբեջանական ցուցանակները և ժողովուրդը նեղսրտեց,  այնուհետև լրատվամիջոցներին արգելեցին այդ հատվածը նկարել, որից հետո արթնացանք և տեսանք, որ այնտեղ ադրբեջանական մաքսակետ է դրված: Այս իշխանությունների եղբայրները Գորիս-Կապան ճանապարհին դրեցին իրենց ուղեկալները և ժողովրդին թույլ չտվեցին այն օգտագործել ըստ նշանակության: Մայրուղուց կտրված գյուղերի բնակիչները ցեխերի, ջրի միջով էին գնում դպրոց ու աշխատանքի և հանապազօրյա հաց հայթայթելու համար անասելի դժվարություններ հաղթահարում»:

Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև 44 օրյա պատերազմին:

«Եկանք հասանք ամենավատ կետին, երբ մենք ազգի սերուցքը կորցրեցինք և իշխանություններն այն չարժևորեցին: Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք: Մարզերում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների ամբողջական անուններով հուշարձաններ կան, որտեղ հարգանքի տուրք են մատուցում սերունդները: Այսօր մենք նույնիսկ դա չունենք 44-օրյա պատերազմի զոհերի համար:

ԱԺ -ում անպատասխանատու հայտարարությունների արդյունքում է, որ այդ հերոս տղերքի ծնողները, սիրած աղջիկները, եղբայրները, ընկերները դուրս են եկել փողոց և  ստիպված դիմել են ծայրահեղ քայլերի: Իրենք իրեց սուգը թողած դուրս են եկել պայքարելու: Այսօր հայ ժողվուրդը դուրս է եկել պայքարի, մարդիկ արթնացել են»,-ասաց բանախոսը:

Խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով

«Կյանքի իրավունքի համար պայքարելու կամքը դիտավորյալ կոտրեցին, դրա դիմաց Ադրբեջանը սպառնում է Սևանով, Էրիվանով: Ժողովրդին կերակրել են խաղաղության կեղծ օրակարգով և ամեն օր պատերազմի մեջ են ներքաշում: Մենք պետք է ոտքի կանգնենք, որ այս չարիքի իշխանությունը հեռանա, որպեսզի վեր հառնենք այս ավերակներից և առաջ գնանք: Նրանք ջարդեցին ազգային ոգին, մտածելակերպը, հայ մարդու տեսակը, բայց հայը արթնացել է և այս շարժումը չեն կարող կասեցնել: Սա կուսակցական, քաղաքական պայքար չէ, իշխանության պաշտոնի կռիվ չէ, այլ Հայաստանի և հայ մարդու լինել-չլինելու հարցն է: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է դուրս գա ու պայքարի: Մարդիկ հասկացել են, որ չկա մի բան, որ իշխանությունը ասել է և արել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսից սկսած մինչև արագաչափերը, կարմիր գծերը, կոռուպցիան և թալանը:

Մեր իշխանությունների խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով: Սա ծաղրանք է, թքել է իրենց և խաղաղության դարաշրջանի երեսին:

Այ իշխանավորնե՛ր, դուք նամուս ունե՞ք, գոնե մի տեղ էլ դուք պատասխանեք նրանց ծաղրանքներին: Այս կեղծ օրակարգն այլևս տեղ չունի և խաղաղության դարաշրջանով այլևս չեն կարող հայ ժողովրդին կերակրել: Փառուխի դեպքերը ձեզ վկա, հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու իրենք առաջ են գալու: Եթե դելիմիտացիայի ժամանակ էլ այդպես պետք է անեն, ապա մենք Հայաստանի 70 %-ն ենք կորցնում»,-հայտարարեց Սահակյանը և երիտասարդությանը կոչ արեց պայքարի դուրս գալ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}