«Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանը բավականին անհանգիստ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ ընդամենը անցած շաբաթ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Գյումրի այցի ժամանակ, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իր հեռանալու մասին մամուլի հրապարակումներից նա բավականին անհանգիստ է։ Մինչև անգամ անձնական նամակներ է գրել Փաշինյանին` մասնավոր հանդիպում խնդրել, սակայն արձագանք չի եղել։
Բանն այն է, որ մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը Ջհանգիրյանի հարցով որոշում է կայացնելու` ըստ Արամ Վարդևանյանի հայցի: Այն Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու անհնարինությանն է վերաբերում` տարիքով պայմանավորված։ ՍԴ մեր աղբյուրի կարծիքով, Ջհանգիրյանի ճակատագիրը դեռևս այնքան էլ միանշանակ չէ, ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կախված է Երվանդ Խունդկարյանից, ՍԴ-ում նրա տեսակետը որոշիչ է և կարծիք ձևավորող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան