«Հրապարակ». Փաշինյանը փորձում է Արցախի և Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երևանում, թերևս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։
Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենևին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի և Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ Արցախում տարակուսած են՝ եթե Ա․ Հարությունյանի դեպքը պարզ է, ապա ինչպե՞ս են սրան մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան