Հասարակություն 19:45 27/04/2022 Տարածաշրջան

Վրաստանում հայաբնակ Շահումյան գյուղը ցանկանում են վերանվանել որպես «Զեմո Շուլավերի»

Մառնեուլիի շրջանի Շահումյան և Կիրովկա գյուղերի վերանվանման լուրը վերջին օրերին այս համայնքներում ամենաշատ քննարկված թեման է դարձել։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։

Հայաբնակ Շահումյան գյուղը ցանկանում են վերանվանել որպես «Զեմո Շուլավերի» (Վերին Շուլավեր), իսկ հիմնականում ադրեջանցիներով բնակեցված Կիրովկա գյուղը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։

Որոշումը հանրայնացնելուց հետո հայտնի դարձավ, որ Մառնեուլիի տեղի իշխանությունները այցելել են Կիրովկա գյուղ, քննարկել գյուղի վերանվանումը տեղացիների հետ, ովքեր ընդհանուր հայտարարի են եկել «Մծվանե գորա» անվան հետ կապված, իսկ որոշ ժամանակ անց՝ գյուղի բնակիչները կոչ են արել տեղի իշխանություններին վերադարձնել գյուղի նախկին անունը՝ «Մամեյ»: Թեմայի հետ կապված տեղացիների բողոքը բարձրաձայնել է ադրբեջանական «Սալամ» կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է Շահումյան գյուղին, տեղի բնակիչներն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեցին, որ գյուղը վերանվանելու մասին որոշումը կայացվել է առանց իրենց մասնակցության: Տեղացիներն ասում են, որ ի տարբերություն Կիրովկայի, իրենց տեղի իշխանությունները չեն այցելել: Շահումյանցիների կարծիքները, սակայն, գյուղի վերանվանման հետ կապված, կիսվում են:

Մեզ հետ զրույցում տեղացիների մի մասը ամենևին էլ դեմ չի անվանափոխմանը, քանի որ, ըստ նրանց՝ իենք իրենց միշտ էլ շուլավերցի են անվանել: Մյուս մասն էլ գտնում է, որ գյուղի անվանափոխությամբ այն կկորցնի իր հայկականությունը:

Հատկանշական է` Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ անվանափոխման հետ կապված խորհրդակցություն անցկացվել է (այդ ժամանակ ինքը դեռ ընտրված չի եղել).

«Իմ ընտրվելուց հետո իմացա, որ անվանափոխման համար շահումյանցիները համաձայնվել են, սակայն «Դիդի Շուլավերի» (Մեծ Շուլավերի) անվանը»։

Հախվերդյանը բացատրում է նաև անվանափոխության պատճառը. այն ամենևին էլ հայկական լինելու համար չէ, որ փոխում են գյուղի անունը, այլ հեղափոխականների անուն կրելն է պատճառը, և այդպիսի անուն ունեցող բոլոր վայրերի անվանափոխության հարցն է դրված, ինչպես օրինակ՝ Օրջոնիկիձեն։

Նկարիչ, տիկնիկագործ, Շահումյան գյուղի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հիշում է Շահումյանի հարուստ պատմությունը՝ նշելով, որ բնակավայրը հայկական է դեռ 12-րդ դարից, իսկ բուն գյուղատեղին, որը կոչվել է Շղվեր՝ գյուղից ոչ շատ հեռու՝ անտառի մեջ գտնվող Բնիձորում է։

«Չանախչիի Խորակերտ վանքի արձանագրություններում գրված է, որ Շղվերի Բնիձորի եկեղեցին եղել է թեմակալ ենթակայության և պատկանել է Չանախչիի Խորակերտին։ Այսինքն առաջնորդարանն եղել է Խորակերտը, իսկ Շղվերի վանքը եղել է ծխապատկան»,- պատմել է Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ ներկայիս Շահումյանի տարածքում կան 12-րդ դարից էլ ավելի հին վանքեր, աղոթատեղիներ, օրինակ՝ եկեղեցական համալիրը, որը, ցավոք, խոնարհվել է։ Սակայն սրանք ևս փաստում են, որ տեղանքը հայաբնակ է եղել։

«Արցախից (հիմնական մասը) և Շամշադինից տեղահանվածները վրացի թագավոր Էրեկլե երկրորդի որոշմամբ, քանի որ տեղանքը հայկական է եղել՝ նրանց վերաբնակեցնում է ներկայիս Շահումյանի տարածքում։ Էրեկլեն, սակայն, հասարակ գյուղացիներով չի վերաբնակեցնում Շահումյանը, գալիս են Մելիքները, Մելիքների տոհմից հայտնի Քալանթարովները (որոնք պահել են վրաց նկարիչ Նիկո Փիրոսմանիին, չնայած Թիֆլիսիում են հայտնի, բայց արմատներով Շահումյանից են), այնուհետև նաև Մելիքական այլ տոհմեր»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև հավելում է՝ վերաբնակեցումից հետո, արդեն 19-րդ դարում Հին Շուլավերին ստացել է քաղաքի կոչում, հին քարտեզներում նշված է որպես «Գոռոդ Շուլավերի».

«Հին Շուլավերին ուներ օրիորդաց դպրոցներ, գիմնազիաներ, ավելի ուշ՝ նաև երկսեռ դպրոցները սկսեցին գործել։

19-րդ դարում Շուլավերը եղել է ամբողջ Բորչալուի շրջկենտրոնը, ղեկավարության նստավայրը Շուլավերին է եղել»։

Շարունակելով պատմությունը՝ Հովհաննիսյանն ասում է, որ արդեն Խորհրդային միության ժամանակ Շուլավերին վերանվանվում է հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով։

«Դե արդեն բոլորին է հայտնի Խորհրդային տարիներին Շահումյանը ինչպիսի վերելք ապրեց, բոլորը լավ էին ապրում»,- պատմում է Հովհաննիսյանն ու մինևնույն ժամանակ հավելում, որ Խորհրդային այդ տարիներին Շուլավեր քաղաքը դարձավ քաղաքատիպ ավան։

Նաև ընդգծում է՝ միչև այսօր էլ պահպանվում է ժառանգած կոլորիտը, մշակույթը, ուտեստների բազմազանությունը։

Շահումյան գյուղի բնակչուհիներից Մ.Մ-ն (անունը փոփոխված է) «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մտահոգություն է հայտնում՝ նշելով, որ ամեն հայերեն բան ցանկանում են վերացնել։

«Ես կտրուկ դեմ եմ Շահումյանի անունը փոխելուն։ Անպայման պետք է վրացերեն բառ կպցնե՞լ։ Հայկականն ամեն կերպ երկրորդ պլան են մղում»,- ասել է նա՝ հավելելով՝ Շահումյան անվան մեջ հայկական շունչ կա, պետք չէ վերացնել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}