Փաստաբան. Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով գլխավոր դատախազության ներկայացուցիչների հայտարարություններին. գրում է.
«Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կաշկանդվածություն չունեն վարչապետին կալանավորելու հարցում:
Ճիշտ են ասում:
Կաշկանդվածություն ունենում են այն դեպքում, երբ կա ցանկություն գործելու, սակայն ինչ֊որ բան խանգարում է: Իսկ դատախազությունում այդ ցանկությունը չկա ու չի եղել: Բարեխիղճ երևալու նկատառումներով հայտարարում են, որ անհրաժեշտ ընթացակարգեր կան, որոնցով առաջնորդվում են: Բայց երբ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ պետական դավաճանության մասին մասին հաղորդում էր ներկայացվել , դատախազությունը մոռացել էր անհրաժեշտ ընթացակարգերի մասին ու բոլոր հնարավոր եղանակներով խուսափում էր գործ հարուցել, և միայն ամիսներ անց դատարանի որոշման արդյունքում քրեական գործ հարուցվեց:
Նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան: Նոր հասկացան, որ պետք է նրանցից միջնորդություններ ստանան ու քննարկման առարկա դարձնեն:
Իսկ հիմա «անհրաժեշտ ընթացակարգերով» ստացված միջնորդության ճակատագիրը շատ հստակ է:
Նիկոլին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն: Բայց ոչ էլ բավարարվելու են, որովհետև ․․․ դե էլ ինչ որովհետև, արդեն պարզ է մոտեցումը: Մինչդեռ տասնապատիկ ավելի քիչ փաստերի դեպքում են մարդկանց ձերբակալել ու կալանքի տարել:
Միջնորդության լուծումը հետաձգվելու է մինչև «էական հանգամանքների» պարզելը, մինչև աշխարհը քանդվի, նորից կառուցվի»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
- «Եթե Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր, ապա ում կարծիքն էր ուզում հարցնել պատերազմը կանգնեցնելու համար»
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
- Դատախազը ձևական իջավ. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան