#գնա. Սոցցանցերի օգտատերերի կոչը
Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ ողբերգական վրաերթից հետո սոցցանցերի օգտատերերը Փաշինյանին կոչ են անում՝ #գնա։ Հեշթեգը վերցված է սև շրջանակի մեջ։
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով երեկ մահացել է Արարատի մարզի 28-ամյա բնակչուհին։ Նա բալիկի էր սպասում։ Պտղի կյանքն էլ փրկել չի հաջողվել։
Քննչական կոմիտեն հայտնել է, ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Նա ձերբակալված է։
Երեկվանից դեպքի վայրում մարդիկ մոմեր ու խաղալիքներ են դնում։
Հարակից հրապարակումներ`
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Վրաերթի ենթարկված կինը մահացել է
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան