Թագուհի Թովմասյան. Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:
Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․.
Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Վրաերթի ենթարկված կինը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան