Հակագազերով ակցիա՝ Հանրապետության հրապարակում
«Մենք պատրաստվում ենք երկիրը մաքրել այլասերումից։ Պատրաստվում ենք ախտահանել կառավարության շենքը, և մեր պացիենտին վերադարձնենք բնակության վայր»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։
Նա ու ակցիայի մյուս մասնակիցները հագել են են հակագազեր, բժշկական խալաթներ, ձեռքներին ունեն ախտահանման համար նախատեսված գործիքներ։
Չախալյանն ասաց, հակագազը լինելու է նոր իշխանության լավագույն գործիքներից, կոչ արեց բոլոր ընդդիմադիրներին ձեռք բերել դրանցից։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն նաև «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։
«Նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ այլասերվածությունը տեղ գտնի մեր երկրում։
«Հիշում եք Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա։ Մենք պետք է ազատվենք այլասերությունից։ Այսօրվա ակցիան այդ նպատակն ունի»,-ասաց Զոհրաբյանը։
Մինչ ակցիայի մասնակիցները քայլում էին դեպի կառավարության շենք, ոստիկանները կանգնեցրեցին, նրանց հարցրեցին՝ ո՞ւր են գնում, ապա հայտնեցին, կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան