Այս բռունցքով մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին․ Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակից մեկնարկեց «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած երթը։ Երթի մասնակիցները անցնելու են Թումանյան, Խանջյան, Գր․Լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, այնուհետև Հանրապետության հրապարակով կվերադառնան Ազատության հրապարակ։
Ազատության հրապարակում մասնակցում են ավելի շատ մարդիկ։
«Երեկ երթի ընթացքում ասացի, որ երթի ավարտից հետո, եթե հավաքվածների թիվը եռապատկվի ես կհամարեմ, որ շատ կարևոր խնդիր եմ լուծել։ Երբ վերադարձանք , տեսա թե ինչքան մարդ էինք հավաքված, ես ինձ շատ ուժեղ զգացի։ Հասկացա, որ ես մենակ չեմ։ Մենք մենակ չենք, մարդիկ արթնացել են։ Մարդիկ հասկացել են, որ այլընտրանք չկա։ Միակ ելքը, ճանապարհը այս չընդհատվող պարտությունների անիվը կանգնեցնելու,բոլորի միասնույթուն է»,- երթի մեկնարկից առաջ հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նա հայտարարեց, որ ներկաները ձեռքը բռունց արած բարձրացնեն վերև և «բռունցքի» գաղափարով գնալ առաջ։
«Որևէ մեկը կասկած չունենա, այս բռունցի դեմ ոչ ոք չի կարողանալու։ Այս բռուցնքն ուժի բռունցքն է։ Այս բռունցքով մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին։ Այս բռունցքը որևէ մեկի նկատմամբ ուժ կիրառելու համար չենք օգտագործելու։ Այս բռունցքով մենք բոլորս դառնալու ենք միասնական։ Բռունքը խորհրդանշելու է բաժանարար գծերի վերացումը։ Մենք բոլորս հայ ենք և արժանապատիվ ազգ»,- ասաց Վանեցյանը և շեշտեց․
«Այսօր մենք վերադառնալու ենք տասնապատկված»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր.Արթուր Վանեցյանը դիմեց իրեն միացած ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մասնակիցներին
- Վանեցյան. Հասել ենք մի հանգրվանի, որ հետքայլը պետության կորուստն է
- Արթուր Վանեցյան. Մեր պայքարն արդար է և անկասելի
- Վանեցյան. Բոլորիդ այսօր ժամը 18։30-ին սպասում եմ Ազատության հրապարակում
- Արթուր Վանեցյան. Ամեն ինչ առջևում է
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին