Գործադիրն այսօր հերթական 475 մլն դրամը կտրամադրի ՏԿԵ նախարարությանը 2.1 կմ ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
Կառավարությունն այսօր 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման, 200 գծ.մ մայթերի կառուցման, մեկ կամուրջի (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատի հիմնանորոգման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 486,556.7 հազ. դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 475,377.6 հազ. դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 11,179.1 հազ. դրամ։
«Նախագծի ընդունման նպատակն է՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։
Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հազ. դրամը և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հազ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան