Եվրահանձնաժողովը մտադիր է փոխել շենգենյան վիզաների տրամադրման ընթացակարգը
Եվրահանձնաժողովը առաջարկել է նոր սխեմա շենգենյան վիզաների տրամադրման համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտնել է ԵՄ-ն։
«Դիմորդները կկարողանան վիզա ստանալ և վճարել առցանց ԵՄ-ի միասնական պլատֆորմի միջոցով՝ անկախ այն բանից, թե Շենգենյան որ երկիր են նրանք գնում», - ասված է փաստաթղթում:
Ծրագիրն ինքն է որոշելու, թե որ պետության հյուպատոսությունը կքննարկի դիմումը, եթե ճանապարհորդը նախատեսում է այցելել դրանցից մի քանիսը:
Պլատֆորմը դիմողին կտրամադրի պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները և ցույց կտա կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգը գրանցելու անհրաժեշտությունը:
Եվրահանձնաժողովի առաջարկը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ Խորհուրդը։ Հարթակի ստեղծումը կսկսվի 2024 թվականին, իսկ գործարկումը՝ 2026 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան