Հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում այն. Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի երթի ժամանակ
«Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին հայտարարեց կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը և հավելեց. «Երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»:
Պատասխանելով իշխանություների հետ երկխոսության գնալու մասին հարցին Շարմազանովն ասաց, որ սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկել:
Հայտարարելով, որ իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի, նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում:
Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ինչ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում իր պատերազմը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ պարտվել է:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել:
Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Տերյան-Մոսկովյան, այնուհետև՝ Տերյան Սայաթ Նովա խաչմերուկները
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին