Էլինար Վարդանյան. Կարմիր բերետավորների կողմից ակցիաներին միջամտություններն անհամաչափ են, վայրենության դրսևորումներով
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էլինար Վարդանյանը, որ վերջին օրերին հաճախ է լինում ոստիկանության բաժիններում, տեսածն ու լսածը հանձնել է թղթին.
«Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել.
1. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։
Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։
2. Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։
3. Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։
4. Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։
Եվ վերջում, որպես հետգրություն.
Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։
Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։
Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին»։
Հարակից հրապարակումներ`
- Ազատագրական շարժում. Ոստիկաններն ակցիայի մեկնարկի պահին հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա
- Փաստաբան. Ոստիկանության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում
- Կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել անչափահաս՝ 13-ամյա տղայի. Հայրապետյան
- Ոստիկանությունն Արշակունյանց պողոտայում բերման է ենթարկել իրազեկման ակցիայի 20 մասնակիցներ
- ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության տարբեր բաժիններում
- Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանները տարել են «Հայրենիք»-ի անդամներին
- Ցուցարարները փակել են Մյասնիկյան պողոտան.Ոստիկանության հետ բանակցում է է. Շարմազանովը
- Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկաններ են բերել. Կառավարության շենքին թույլ չեն տալիս մոտենալ
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Սոս Հակոբյանը ոստիկանների կողմից «անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ» կիրառելու կադրերն է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան