Կառավարությունը վաճառքի է հանել ՊՆ-ի 71 անուն անշարժ գույքը, բայց այսօր 7 մլրդ դրամ կհատկացնի շենքերի շինարարությանը
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող նախագծերի շարքում 2021թ.-ի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածին կուղղի 7 մլրդ դրամ:
«Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7.000.000,0 հազ. դրամի չափով հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «31001. ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս գործադիրը վաճառքի էր հանել ՊՆ-ին ամրակցված 71 շենք և շինություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան