ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նստեցին Տիգրան Մեծ պողոտայի վրա փակելով Հանրապետության հրապարակի մուտքը
Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթը հասավ Հանրապետության հրապարակ: Ոստիկաններն ապարդյուն փորձեցին խոչընդոտել ցուցարանների մուտքն հրապարակ, բայց կարողացան արգելել նրանց մոտեցումը կառավարության շենքին:
Ակցիայի մասնակիցները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ Տիգրան Մեծ պողոտայի մուտքը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դիմեց կից շենքում նստած Փաշինյանին. «Պետական կառավարման համակարգը փլուզել է Հայաստանի անվտագության համակարգը, ձախողել է արտաքին քաղաքականությունը, հանձնել ու հանձնում է Արցախը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչո՞ւ եք ինձ ասում Արցախը հանձնել եմ, մենք Արցախին օգնություն ենք ուղարկում:
Մեր ժողովրդի օգնություն ուղարկելը լավություն ծախել չէ: Մեր հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայրենակիցներին աջակցելը բոլորիս սրբազան գործն է:
Մեկ ասում ես՝ երբ եմ հանձնում Արցախը, հետո ասում ես՝ նշաձողն եմ իջեցնում, հետո քո թիմակիցը բոլորիս աչքի առաջ հատրարում է թե Արցախն կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում: Եթե դա չէ Արցախի հանձնումը, ապա ո՞րն է այն:
Ես բոլորի անունից քեզ ասում եմ, ովքեր ապագա են տեսնում Ադրբեջանի հետ, հենց այսօր կարող են հելնել և տեղափոխվել Ադրբեջան և այնտեղ կառուցել իրենց ապագան»:
ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նստեցին Տիգրան Մեծ պողոտայի վրա փակելով Հանրապետության հրապարակի մուտքը, որից հետո շարունակեցին երթը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում այն. Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի երթի ժամանակ
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Տերյան-Մոսկովյան, այնուհետև՝ Տերյան Սայաթ Նովա խաչմերուկները
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան