Փաշինյանն այնքան է վախեցել, որ իր կողմնակիցների ֆեյք ծեծեր է բեմադրում, 13 տարեկան տղայի բերման ենթարկում. Մամիջանյան
«Փաշինյանն անասելի վախեցել է, այնքան է վախեցել, որ այսօր բերման է ենթարկել 13 տարեկան տղայի։ Ճիշտ ես անում՝ վախեցիր»,- ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին ասաց ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, այնքան է վախեցել Փաշինյանը, որ իր կողմնակիցների ֆեյք ծեծեր է բեմադրում։
«Դուք՝ այն մարդիկ, ովքեր այսքանից հետո մնացել են այս արյունարբուի մոտ, իմացեք՝ բոլորին հատ առ հատ դավաճանելու է այնպես, ոնց որ դավաճանել է մեր հայրենիքը»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա խոսք ուղղեց նաև ոստիկաններին. «Բոլորդ տեսաք, թե այն անմեղ աղջկա մահը ոնց բարդեց ձեր կոլեգայի վրա, մենակ թե ինքը մաքուր մնա։ Չի ստացվելու, քո վրա արդեն 5000 կյանք կա և գումարվեց մեկը։ Դրա համար բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Փաշինյանն իրենց կպաշտպանի, տո մեկը լինի Փաշինյանին պաշտպանի»։
Մամիջանյանն ասաց, որ իրենց այսօրվա երթի միակ կարգախոսն է՝ «Ստոպ Նիկոլ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նստեցին Տիգրան Մեծ պողոտայի վրա փակելով Հանրապետության հրապարակի մուտքը
- Հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում այն. Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի երթի ժամանակ
- Գործող վարչակազմը Նիկոլի գլխավորությամբ սկսել է իրականացնել հայրենիքը հանձնելու վերջնական արարը. Աշոտյան
- Կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել անչափահաս՝ 13-ամյա տղայի. Հայրապետյան