Այս պահի դրությամբ Ավինյանի թեկնածության վերաբերյալ անարդարացիության զգացողություն չունեմ. Հրաչյա Սարգսյան
Կառավարության Ճեպազրույցների սրահում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց առաջիկա ընտրություններում Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ առաջադրելու որոշմանը վերաբերող հարցին:
Հարց- Հայտնի է, որ առաջիկա ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը, բայց դուք այսօր աշխատում եք էներգիայով և մեծ ներդրումով: Անարդար չե՞ք համարում արդյոք այդ որոշումը և թիմի հետ քննարկե՞լ եք Ձեր հարցը, միգուցե՞ դուք կարող էիք լինել թեկնածու, քանի որ վատ չեք աշխատում:
Հ. Սարգսյան- Շնորհակալություն գնահատականի համար: Երբ այս պաշտոնը ստանձնեցի, ասել եմ, որ այն ծրագրերն, որոնք սկսել ենք, ցանկություն ունեմ ամբողջությամբ ավարտել: Դե՝ գոնե մասամբ, քանի որ քաղաքը շնչող օրգանիզմ է և այնպես չի լինում, որ վերջացնես խնդիրներդ և ասես՝ վերջացրել եմ: Այս պահի դրությամբ դեռ 1.5 տարի կա իմ պաշտոնավարմանը, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվել, որպես Երևանի քաղաքապետ և կսկսվեն ընտրությունները: Հարցին, թե դա արդյո՞ք անարդար չէ, այս պահի դրությամբ այդպիսի զգացողություն չունեմ:
Հարց- Դուք անհամաձայնություն չե՞ք հայտնել նրա թեկնածության առիթով:
Հ. Սարգսյան- Ոչ ես անհամաձայնություն չեմ հայտնել: Ես 5 տարի պաշտոնավարում եմ, որպես քաղաքապետի տեղակալ և քաղաքապետ և այդ ժամանակահատվածը բավարար է: Միգուցե այլ աշխատանքի անցնեմ և փորձը, որ կուտակել եմ քաղաքապետարանում ի նպաստ մեր պետության օգտագործեմ:
Հարց- Եթե Տիգրան Ավինյանը ձեզ առաջարկի մնալ թիմում, կհամաձայնե՞ք:
Հ. Սարգսյան-Կարծում եմ այդ հարցն այս պահի դրությամբ այնքնա էլ արդիական չէ: Երբ ընտրություններ լինեն, այդ հարցին կպատասխանեմ, դեռ չեմ մտածում դրա մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան