Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա
«Որոշումը կայացված է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի, այսինքն ավելի քան 1 մլրդ դրամ ծախսում ենք նախագծման աշխատանքների վրա, իսկ կառուցման գումարը նախագծումից հետո պարզ կդառնա»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ մոտ 50 մլն դոլար կարող է արժենա բուն կառուցման գործընթացը:
Մինչ այդ Փաշինյանը տեղեկացրեց, որ Երևանի Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:
Հայտնելով, որ մետրոյի շինարարության փուլը պետք է լիներ կառավարության որոշումով՝ գործադիրի ղեկավարն ասաց, որ հիմա նման որոշման անհրաժեշտություն չկա:
«Իհարկե, կառավարությունը պետք է ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ մի քրգործի շրջանակներում Երեւան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի փոխհատուցում է տեղի ունեցել: Քաղաքապետարանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջին փուլում դրանից 750 մլն դրամը ուղղվի այդ նպատակին: Քրգործը վերաբերում է «Parking City Service» ընկերության մի դրվագի»,-ասաց Փաշինյանը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե տարբեր գերատեսչությունները ինչ պետք է անեն նոր կայանի կառուցման և շահագործման փուլերից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 30-ի շաբաթօրյակին խնդիր կարող ենք ունենալ՝ կապված եղանակային պայմանների հետ. Գնել Սանոսյան
- Կառավարությունը հանեց կարանտինային սահմանափակումների կեսը
- 2019 թ. հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան
- Գործադիրն այսօր հերթական 475 մլն դրամը կտրամադրի ՏԿԵ նախարարությանը 2.1 կմ ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
- Կառավարությունը վաճառքի է հանել ՊՆ-ի 71 անուն անշարժ գույքը, բայց այսօր 7 մլրդ դրամ կհատկացնի շենքերի շինարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա