Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով, հիմա իր իշխանությունը պահելու համար երկիրը տանելու է բախումների. Զոհրաբյան
«Բոլոր «ինքնաբուխ» պրովոկացիաները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը։ Հենց այս պահին Նիկոլ Փաշինյանի տարբեր քարոզչական խմբերում թրեյնինգներ են անցնում իբրև ժողովրդի ծոցից ելած կանայք, որպեսզի հարձակվեն ընդդիմադիր գործիչների վրա»,- Ազատության հրապարակում «Հայելի» ակումբի կազմակերպած ուղիղ եթերում ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, թրեյնինգներին պատրաստում են հարձակողական խմբեր, այնքան սրբապիղծ ու անբարոյական են, որ կանանց հագցնում են սև զգեստներ, իբրև պատերազմում հարազատներ կորցրած քաղաքացիներ են։
«Փաշինյանը հասկանում է, որ նիկոլականությունն այս պահին, այս օրերին փչում է իր վերջին շունչը, ուղարկում են այդ մարդկանց հարձակվելու ընդդիմադիր գործիչների վրա։ Պատրաստ եղեք՝ Փաշինյանի թուլաները պատրաստել են գվարդիաներ, անգամ գիտեմ, թե որտեղ են այդ թրեյնինգներն անցկացում, որ օլիգարխն է ֆինանսավորում այդ կեղտոտագույն թրեյնինգները»,- ասաց Զոհրաբյանը։
Ըստ նրա, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը բնավ պատահական չեն անցել այն հատվածներով, որտեղ իրենք տեսել են, որ կա մարդկանց կուտակում։
«Քանի որ Փաշինյանը մանր մանիպուլյատոր է, իր գործիքը մնացել է սադրանքը, բախում հրահրելը, արյունը։ Այդ մարդն իշխանության եկավ դագաղներով։ Իր իշխանության այցեքարտը դագաղներն էին, դագաներ բոլոր իրեն ընդդիմադիր քաղաքական գործիչների տների մոտ։ Նիկոլ, դագաղը բումերանգ է։
Միևնույն է պատասխան ես տալու հանձնված Արցախի, անմեղ զոհերի համար, նրա համար, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց հավես չուներ այդ պահին անկեղծ լինել, ինչի արդյունքում ընդունեց, որ եղան զոհեր։
Դուք իշխանության եք եկել դագաղներով և այդ դագաղի քաղաքական բումերանգը հիմա ընդդիմության առաջնորդությամբ, ժողովորդի համախմբման ձևով հարվածում է ձեզ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով քաղաքացիներին չտրվել սադրանքների, քանի որ Փաշինյանին մնացել է միայն հրահրել արյուն, հրահրել քաղաքացիական բախումներ։
«Փաշինյանի վերջին խաղաքարտը մնացել է արյունը՝ հրահրել բախում։ Այդ մարդն իշխանության եկավ դագաղներով, հիմա իր իշխանությունը պահելու համար երկիրը տանելու է քաղաքացիական բախումների»,- նշեց նա։
Զոհրաբյանի խոսքով, տեղեկատվություն ունի, որ, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանը ուզում է կոնտր հանրահավաք հրավիրի, որպեսզի ցույց տա, թե ինչքան համակիրներ ունի, իսկ մարզպետներն ասել են, որ դժվար է լինելու ինքնաբուխ մարդկանց հավաքել, նա էլ ասել է՝ վճարեն նրանց հողի հարկը, գույքահարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան