Ոստիկանությունն Արշակունյանց պողոտայում բերման է ենթարկել իրազեկման ակցիայի 20 մասնակիցներ
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ:
Բերման է ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:
Տղերքը ավելի պինդ են քան առաջ:
Հետ քայլ չի՛ լինելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան