Մաշալյան․ Իֆթարի սեղանը խորհրդանշում է երկու բան՝ հայերի և թուրքերի, քիստոնեության ու իսլամի կողք կողքի գտնվելը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի մասնակցությամբ Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Ս. Վարդանանց Եկեղեցու Շիրինօղլու սրահում տեղի է ունեցել իսլամական իֆթարի արարողություն:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արարողությանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի գլխավորությամն մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թուրքիայի իշխանական կուսակցության փոխնագահը իֆթարի արարողության ընթացքում ելույթվ է հանդես եկել, որում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին՝ շեշտելով, որ չափազանց կարևոր է համարում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։ Ըստ Յըլդըրըմի՝ երբ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը փորձում են կարգավորման գործընթաց սկսել որպես հարևաններ, շատ ուժերի դա դուր չի գալիս և դրսից սադրանքներ են հրահրվում:
Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանն էլ ողջունել է մուսուլման սեղանակիցներին՝ նշելով որ իֆթարի սեղանի շուրջ իրենք միանում են նրանց աղոթքներին:
Մաշալյանը նշել է նաև, որ այդ իֆթարի սեղանը խորհրդանշում է երկու բան՝ հայերի և թուրքերի, քիստոնեության ու իսլամի կողք կողքի գտնվելը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին