Իջևան-Սևքար ճանապարհին «Honda»-ն ընկել է ձորը
Ապրիլի 28-ին, ժամը 05։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևքար ավտոճանապարհի խաչմերուկում ավտոմեքենա է ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան