Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում
Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը
- Վլադիմիր Գասպարյան. Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին