«Խաղաղության օրակարգ» ասվածը ռազմի կամ խաղաղ ճանապարհով ՀՀ-ի և Արցախի տարածքային հանձնումն է․ Տիգրան Աբրահամյան
«Խաղաղության օրակարգը» հայտարարելուց հետո Հայաստանն ու Արցախը 3-4 անգամ ագրեսիայի են ենթարկվել։Այս մասին Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ դրա հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքները՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։
Իսկ մարտ ամսվա ընթացքում օկուպացրել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրը, Քարագլուխը։
«Իշխանության «խաղաղության օրակարգ» ասվածը ՝ ռազմի կամ խաղաղ ճանապարհով ուղղակի ՀՀ-ի և Արցախի տարածքային հանձնումն է»,- ասաց Աբրահամյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հանրությունն ականատես է եղել այդ տարածքների Ադրբեջանի կողմից բռնազավթմանը։
«Այս իշխանությունը Հայաստանում և Արցախում հիմնավին վերացրել է անվտանգության համակարգը և այս պարագայում Հայաստանը որևէ գործընթացում՝ դիվանագիտական, թե այլ մակարդակում, չի կարող ունենալ ամուր դիրքեր, ակնկալել հայկական շահի ներկայացում և դրա ապահովում։ Մեր նպատակն է, այս իշխանության հեռացումից հետո, ստեղծել անհրաժեշտ անվտանգության համարգ, որի պարագայում Հայաստանը ցանկացած գործընթացում հանդես կգա ուժեղի և ոչ պարտվածի դիրքերում։ Միջազգային ընկալման առումով՝ դառնալ հասկանալի, ներդաշնակեցնել իր քաղաքականությունն այն դերակատարների հետ, որոնց հետ մենք ունենք ընդհանուր մոտեցումներ։ Իսկ այսօր դա ակնհայտ և տեսանելի է,թե ում հետ ոնց պետք է աշխատել»,- ասաց Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին