Զոհված զինծառայողների ծնողների հորդորով Միսակ Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը
44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, ով ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել, զոհված զինծառայողների ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը։
«Զոհված զինծառայողների ծնողների հորդորով դադարեցնում եմ հացադուլը, միանում եմ իրենց պայքարին, հուսով եմ չեք հուսախաբվել իմ խոսքերից։ Ինչ-որ ասել եմ, ուժի մեջ է, ինչ-որ լինելու է, հաստատ լինելու է»,-Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Մ.Ավետիսյանը։
Նրա շուրջ հավաքված զոհված զինծառայողներից մեկի հարազատն ասաց, որ Միսակ Ավետիսյանը չմերժեց իրենց հորդորը և դադարեցրեց հացադուլը. «Նա իր պայքարի տերն է, մենք էլ մեր պայքարի տերն ենք և գնալու ենք մինչև վերջ»։
Զոհված զինծառայողներից մեկի հայրը շնորհակալություն հայտնեց, որ իրենց բախտակիցը չմերժեց իրենց։
«Եթե մոտակա օրերս չձերբակալվեց, հրաժարական չտվեց, չփախավ, հաստատ մայիսի 8-ին մեր ձեռքից չի փախնելու։ Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի նստելու։ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք համարողն իրավունք չունի հայոց վարչապետ կոչվելու»,-ասաց Միսակ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Միսակ Ավետիսյանը հացադուլ էր սկսել՝ հայտարարելով. «Մինչև մայիսի 8-ը հացադուլ եմ անելու, իսկ մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի՝ Շուշիի ազատագրման օրը պատրաստվում եմ ինձ հրկիզել Հանրապետության հրապարակում։ Ես դրան պատրաստ եմ ու ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլը չգնա, վզակոթին տալով ենք հանելու․ Միսակ Ավետիսյան
- Հացադուլ հայտարարած Միսակ Ավետիսյանին մինչ այս պահը շտապ օգնության բրիգադ չի այցելել
- Սկսում եմ հացադուլ, Փաշինյանին չձերբակալելու դեպքում մայիսի 8-ին կինքնահրկիզվեմ. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան