«Ուսանող, ոտքի». Իրազեկման ակցիա ԵՊԲՀ բակում
Երիտասարդներն այսօր իրազեկման ակցիա իրականացրեցին Երևանի պետական բժշկական համալսարանի բակում։
«Հորդորում ենք Բժշկական համալսարանի բոլոր ուսանողներին միանալ պայքարին։ Արցախն արժեք է և մնալու է արժեք միշտ։ Ոսանող ոտքի»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, ինչից հետո բոլորը միասին վանկարեցին՝ «ուսանող ոտքի»։
Երիտասարդները համալասարանի բակում բարձրացրեցին Արցախի դրոշը։
«Այն հողը, որի ազատագրման համար կռվել են իմ եղբայրները, զոհվել են իմ եղբայրները, տվել ենք ամենաթանկը, մերն է։ Արցախ, Արցախ»,-վանկարեցին նրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան