Հայաստանից միայն վերջին տարում դուրս է եկել անվերադարձ 72 000 հայրենակից․ Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը կուսակցության նախաձեռնած իրազեկման երթի ընթացքում դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց միանալ պայքարին։
«Այս իշխանություններն ասում էին, որ Հայաստանում հայը պետք է ապրի անվտանգ և ունենա հնարավորություն պլանավորելու իր և իր ընտանիքի կյանքը։ Հայաստանից միայն վերջին տարում դուրս է եկել անվերադարձ 72 000 հայրենակից։ Հայաստանի պարտքը աճել է գրեթե կրկնակի։ Ո′չ աշխատավարձ, ո′չ թոշակ, ոչինչ չի բարձրացվել։ Հայն ապրում է ավելի վատ, ապրում է ավելի վտանգավոր պայմաններում։Սահմանապահ ժողովուրդն ամեն օր կյանքեր է կորցնում, ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այս դեպքում կա մեկ լուծում ՝ «Հայաստան, ոտքի′», «Արցախ ոտքի′», «հայ ազգ, ոտքի′»։
Հակոբյանն իր ելույթում շեշտեց, որ այս անգամ գնալու են մինչև վերջ և պայքարը լինելու է վճռական։
«Իշխանափոխությունը շատ կարճ ժամանակում լինելու է, մեր պայքարը լինելու է հաղթական ավարտով։ Մենք ունենալու ենք անվտանգ, զարգացող Հայաստան, ուժեղ և ինքնիշխան Արցախ և ապրելու ենք՝ «Առանց թուրքի Հայաստան»»,-հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես կրկին Ազատության հրապարակում եմ․ Վահե Դոխոյան
- Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության իրազեկման երթը
- Վանեցյան. Բոլորիդ այսօր ժամը 18։30-ին սպասում եմ Ազատության հրապարակում