«Անմեղ» գովազդ՝ ԱԺ պատերին.«Հրապարակ»
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում նորից ցուցահանդես է։ Պատերին ռեստորանների, բարերի ու այլ շինությունների ինտերիերի նկարներ են կախված։ ԱԺ լրատվականից ասել են, որ դիզայներ Ռուբեն Մնացականյանի հեղինակած դիզայներական աշխատանքների ցուցահանդեսն է: Հենց նա է հեղինակել ԱԺ նիստերի դահլիճի դիզայնը, և այդ նկարը ևս կար ցուցահանդեսում։ Նա նաև կառավարության և քաղաքապետարանի դահլիճների դիզայներն է։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի այս ցուցահանդեսում է ներկայացված են, օրինակ, «Smoking», «Բարսելոնա» և այլ անվանումներով ռեստորանների ինտերիերները, և նկարների վրա այդ տարածքների անունները նշված են։ Ու շքեղ ինտերիերը տպավորություն է թողնում այն դիտողների վրա։ Ի դեպ, այդ ռեստորաններից որոշները, օրինակ՝ «Բարսելոնան», Հայաստանում է։ Կան նաև օբյեկտներ, որոնք արտասահմանում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան