Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան
«Դիմադրություն» շարժման երրորդ խումբը Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից քայլերթով շարժվում է դեպի Երևան։
«Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները ոչնչացել Հայաստանը, հայ ազգը։ Հայաստանի իշխանությունները փոխանակ բռունցքվելու, փոխանակ մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության, խաղաղության մասին, խորքի մեջ խոսում են միակողմանի զիջումների մասին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն խաղաղության, իրենք են խաղաղության կողմնակցիներ և հայտարարում են՝ քանի Հայաստանը հզոր պետություն չի, Հայաստանը չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։
«Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ոզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, խաղաղություն Արցախում, Հայաստանի սահմաններին և ներդաշնակություն Հայաստանի ներսում։
Ուրեմն զարթնիր լաո դեպի առաջ, դեպի ազատ, անկախ, հզոր, միացյալ Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Մենք թույլ չենք տա, որ դրիս թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում։
Առաջ դեպի հաղթանակ»,- քայլերթի մեկնարկին ասաց Ա. Խաչատրյանը։ Այնուհետև քայլերթի մասնակիցները կատարեցին «Ելի՛ր դաշնակ Դրո» երգը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից ապրիլի 25-ից, մեկ այլ խումբ ապրիլի 26-ից Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։
Հարակից հրապարակումներ`
- Ելք կգտնենք, ելք, որը շատ հաճախ չի երևում, բայց խենթերը, նվիրյալները այն գտնում են. Գեղամ Մանուկյան
- «Տիգրանաշենը մնալու է հայկական». Երկրորդ խումբը շարժվեց
- Քայլելու ենք գրեթե 150 կմ, գրեթե յոթ օր. Ասպրամ Կրպեյան
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան