«Սարդարապատից՝ հանուն Արցախի». Չորրորդ խումբը շարժվեց դեպի Երևան
Արմավիրի մարզից՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտից սկսվեց «Դիմադրություն» շաժման 4-րդ խմբի քայլերթը դեպի Երևան։
«Անցնող 4 օրերին տարբեր վայրերից իրազեկման երթերն արդեն մեկնարկել են։ 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսվեց Տավուշից, որը եղել է հերոսական, ցավոք սրտի, այս շաբաթներին իշխանությունը չի խորշում խոսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել սահմանապահ Տավուշը։
Երկրորդ վայրը նույնպես խորհրանշական է՝ Տիգրանաշենը, Երասխի բարձունքը։ Իշխանությունը խոսում է Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է հայոց աշխարը։
Երրորդ վայրը Բաշ Ապարանն է, ևս խորհրանշական, և չորրորդը՝ Սարդարապատ, այն Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցավ հայության կենաց-մահու կռիվը։ Այդ օրերին Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, որն անձնվիրաբար կռվեց։ Այսօր հերթը մերն է՝ Սարդարապատից հանուն Արցախի։
Մայիսի 1-ին լինելու ենք Երևանում, բոլոր ուղիներով շարժվող մեր զինակիցները լինելու են Երևանում՝ վճռական այն պայքարին, որը բերելու է խաղաղություն, ապահովություն, արժանապատվություն մեր երկրին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Երթի մեկնարկին բոլորը կատարեցին «Սարդարապատ» երգը, այնուհետև Սարդարապատի հուշահամալիրի տարածքում բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը։
Հարակից հրապարակումներ`
- Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան
- «Տիգրանաշենը մնալու է հայկական». Երկրորդ խումբը շարժվեց
- Քայլելու ենք գրեթե 150 կմ, գրեթե յոթ օր. Ասպրամ Կրպեյան
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան