Ծառուկյանի հայրենի գյուղում «այո»-ն ակնառու հաղթանակ է տարել. ՀԺ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» և 669 «ոչ»:
Կոտայքի մարզի Առինջ համայնքն ունի 3 տեղամաս: Դրանցից 28/26 տեղամասում, որը տեղակայված է Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցում, «այո»-ի օգտին արձանագրված է 747 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 228 ձայն: Մյուս տեղամասում՝ 28/28-ում, որը տեղակայված է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, «այո»-ի օգտին արձանագրվել է 762, իսկ «ոչ»-ի օգտին՝ 257 ձայն:
Իսկ ահա երրորդ տեղամասում 28/27, որը տեղակայված է Առինջի մշակույթի տանը և որևէ մեկի անունը չի կրում, «ոչ»-ը, իհարկե, չնչին տարբերությամբ, բայց հաղթել է: Այստեղ «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 184 ձայն: Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցինք, Առինջում «այո»-ն հաղթել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան