Կառավարությունը հանեց կարանտինային սահմանափակումների կեսը
«Թույլ տվեք զեկուցել, որ վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32%-ով, նախորդ օրը գրանցվել է ընդամենը 3 դեպք»,-կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այդ ընթացքում ընդամենը 1 մահ է գրանցվել:
Վերջինս զեկուցեց կարանտինի մասին որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը, որով մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:
Նախարարի խոսքով՝ ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող կամ արագ ախտորոշիչ թեստի արդյունքը հավաստող սերտիֆիկատներ ներկայացնելու պահանջը:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հանվել են նաև քրեակատարողական հիմնարկներում, նաև ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները, չի գործի նաև արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստվման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ որոշմանը զուգահեռ փոփոխություններ են իրականացվել նաև նախարարի հրամանների մեջ, որոնցով վերացվում է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը
Հարակից հրապարակումներ`
- 2019 թ. հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան
- Գործադիրն այսօր հերթական 475 մլն դրամը կտրամադրի ՏԿԵ նախարարությանը 2.1 կմ ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
- Կառավարությունը վաճառքի է հանել ՊՆ-ի 71 անուն անշարժ գույքը, բայց այսօր 7 մլրդ դրամ կհատկացնի շենքերի շինարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան