ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանի օգնությունն ավելացնելու օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ավելացնել Վրաստանին օգնությունը, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում «մարդու իրավունքների խախտումներում»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հեռարձակումն իրականացվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Նախագծին կողմ է քվեարկել 406 մարդ, դեմ՝ 20։ Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Սենատ՝ քննարկման։
«Կոնգրեսը կարծում է, որ պետք է ավելացվի ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանին։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը պետք է լինի Վրաստանի ճկունության, զսպման և ինքնապաշտպանության կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ զինված ուժերի ներուժի մեծացմանն ուղղված համապատասխան աջակցության միջոցով»,-ասվում է փաստաթղթում։ Օրինագիծը ենթադրում է, որ Վրաստանի կարիքների անհրաժեշտ վերանայումը կիրականացվի ԱՄՆ պետքարտուղարի կողմից՝ դրանց մասին օրենսդիրներին զեկուցելու նպատակով։
Բացի այդ, նախագիծը նախատեսում է, որ ամերիկյան դիվանագիտության ոլորտի ղեկավարը պետք է քայլեր ձեռնարկի Թբիլիսիին կիբեր սպառնալիքների դեմ պայքարում աջակցելու համար։ «ԱՄՆ քաղաքականությունը նաև պետք է ուղղված լինի Վրաստանի կարողությունների ուժեղացմանը՝ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվության և քարոզչական արշավների դեմ գործընթացներում, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների խարխլմանը»,-գրված է տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հրապարակել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարը
- Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը
- Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվում է այցելել Բուչա՝ ուկրաինայի իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները