Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ. Աննա Գրիգորյան
«Ճանապարհին որևէ խոչընդոտ չկար։ Ճիշտ հակառակը՝ մարդիկ մեզ ոգևորված միանում են։ Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ։ Ընդհանուր առմամբ, բավականին ոգևորիչ քայլերթ է»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով «Դիմադրություն» շարժման շրջանում ապրիլի 25-ից Տիգրանաշենից իրազեկման քայլերթով գալիս է Երևան։
Նրա խոսքով, տարբեր համայնքներ մոտ մարդիկ են սպասում իրենց միանալու համար, մեքենաներից ազդանշաններով, բռունցքներով մարդիկ իրենց սատարում են հայտնում քայլերթի մասնակիցներին։
«Մեծ հաշվով այն ոգևորությունը, որ կա մեզ մոտ, տեսնում ենք ժողովրդի մոտ։ Տեսնում եմ միասնականություն և այդ միասնական, ընդհանուր հավաքական կամքով էլ մենք գնում ենք դեպի Երևանում»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին հատկապես մայիսի 1-ին միանալ իրենց միջոցառումներին։
Հարակից հրապարակումներ`
- «Սարդարապատից՝ հանուն Արցախի». Չորրորդ խումբը շարժվեց դեպի Երևան
- Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան
- «Տիգրանաշենը մնալու է հայկական». Երկրորդ խումբը շարժվեց
- Քայլելու ենք գրեթե 150 կմ, գրեթե յոթ օր. Ասպրամ Կրպեյան
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան