Հերի՛ք է , ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք. պատերազմում զոհված զինվորի մայր
«Խոսքս ուղղում եմ որդեկորույս ծնողներին. ինչո՞ւ չեք միանում մեզ, ինչն է ձեզ խանգարում»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Նա հայտարարեց՝ իրենց պայքարը քաղաքական բնույթ չի կրում։ «Պետք է պարտադիր ապրիլի 7 լինի, որ հավաքվեք, ուտել-խմելու տեղ լինի, որ ծոռներով, թոռներով հավաքվեք, միթե՞ ձեր երեխաների արյունն այդքան էժան է։ Ուշքի եկեք, եթե ծնողներն այստեղ չեն լինելու, ապա ումից ինչ պահանջենք։ Մեր պայքարը ոչ մի քաղաքական բնույթ չի կրում, մենք ոչ մեկի կողմնակիցը չենք և չենք էլ եղել։ Մենք այսօր այնքան մեծ կորուստ ունենք, որ մեզ համար քաղաքականության վերաբերյալ հարցերն ուղղակի չնչին են։ Մեզ ավելի մեծ բան է կապում իրար։ Ես համոզված եմ, որ բոլոր ծնողները նույն ցավը զգում են, բայց ինչի՞ չեն գալիս միավորվեն, ինչն է խանգարում»,- նշեց Գայանե Հակոբյանը։
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրն էլ Աննա Մկրտչյանն էլ նկատեց, որ իրենց երեխաները զոհ գնացին հենց քաղաքականությանը։ Իսկ սա, ըստ նրա քաղաքականություն չէ, այլ ազգի հետագա գոյության հարցն է։
«Ժողովուրդ, եթե չպատժվի մեղավորը, այս ամենը շարունակական բնույթ է կրելու, վաղը զոհ են դառնալու այն երեխաները, որոնց ծնողներն այսօր բազմոցներին նստած ուղիղ եթերներն են նայում։ Այդ բայրաքթարները գալու են ձեր երեխաների վրա, հետո դուք ձեր երեխաների մասունքներն եք ման գալու ու չեք գտնելու։ Այս համատարած անտարբերությունն ուղղակի սպանում է։ Մենք չպետք է դուրս գայինք փողոց, մեր ընկերները , հարազատները, բոլորը, որոնք այսօր ապրում են մեր երեխաների թափած արյան շնորհիվ, պետք է մեզ թույլ չտային, որ մենք այստեղ լինենիք, այլ մեր փոխարեն իրենք պետք է պայքարեին արդարության համար։ Հերիք է, ձեր կոմֆորտ զոննայից դուրս եկեք»,- նշեց նա։
Անդրադառնալով գործող իշխանության հայտարարած «խաղաղության դարաշրջանին», Աննա Մկրտչյանն ասաց, թե ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ հողերը հերթով հանձնում են. «Այսօր Սյունիքն են հանձնում, վաղը կտան Տավուշը, Գեղարքունիքը, հետո կգան Երևան։ Երբ կմտնեն ձեր տները, էլի՞ եք նստելու բազմոցին ու թուրքերին ձեր տուն եք հրավիրելու, սուրճ եք հյուրասիրելու, դա՞ է ձեր ուզածը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ոստիկանության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում
- Մխիթար Գալեյանի հայր. Լավ, ամեն զոհված հինգ բարեկամ, երեք ընկեր չունի՞, որ գան մեր կողքը կանգնեն, պայքարենք
- Զոհվածի հարազատ. Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախնել Հայաստանից
- Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան