Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր.Արթուր Վանեցյանը դիմեց իրեն միացած ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մասնակիցներին
ՀՀԿ-ի նախաձեռնած բողոքի երթը Հանրապետության հրապարակից շարունակեց շարժվել դեպի Նալբանդյան-Սայաթ Նովա փողցներ: Բազմաթիվ քաղաքացիներ են միացան ակցիայի մասնակիցներին:
Իրենց տան պատուհաններից երթիմասնակիցներին են ողջունում քաղաքացիները:
Ցույցի մասնակից ամերիկահայ Իգոր Թումասովը հայտնեց, որ սփյուռքում անհամբեր սպասում են այս երթին և ուրախանում են, որ վերջապես հայերը հավաքվեցին, քանի որ կարոտել են ժողովրդի միասնությանը:
«Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է Նորավանք, Վահանավանք ստեղծող ազգն ընտրի նման տականք, ես խոսք չեմ գտնում, այն աբսուրդ է»,-ասաց Թումասովը:
Ակցիայի մասնակիցները տանում են մեծ սև պաստառ՝ «STOP Նիկոլ» գրառմամբ և վանկարկում՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
Երթի ավարտին ցուցարարները միացան Ազատության հրապարակում նստացուց անող «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին:
Վերջինս ողջունեց ցուցարարներին և ասաց. «Բոլորս ունենք մեկ նպատակ, այն արդար է ու ճիշտ: Մեր նպատակն է՝ ունենալ հզոր հայրենիք, հզոր Արցախ, Հայաստան և այնտեղ ապրող արժանապատիվ հայ: Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել, չի կարող մեզանից խլել հարենիքը ու երկիրը: Այդ պատճառով էլ այստեղ հավաքված այս հոծ բազմությունը, վաղն ավելի է շատանալու:
Ժողվուրդ ջան, եկեք բոլորս մի բռունցք դառնանք և բոլորս իրար հետ ասենք, որ մեքն թշնամուն զիջելու հայրենիք չունենք, ես տեսնում եմ, որ հայ ազգը ոտքի է կանգնել, Հայաստանը ոտքի է կանգենլ: Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նստեցին Տիգրան Մեծ պողոտայի վրա փակելով Հանրապետության հրապարակի մուտքը
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Տերյան-Մոսկովյան, այնուհետև՝ Տերյան Սայաթ Նովա խաչմերուկները
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան