Բողոքի ակցիայի մասնակիցները վազելով մոտեցան Կառավարության շենքին
«Հայրենիք» կուսակցության նախաձեռնած երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում հանկարծ վազեցին դեպի Կառավարության շենքը և նստեցին շենքի դիմաց։ Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան»։
«Ժողովուրդ տեսաք ինչ կատարվեց, վազելով գնացինք Կառավարության շենք։ Մենք չենք գրավելու Կառավարության շենքը։ Իրենք հայ ազգի առջև կապիտուլյացիա են ստորագրելու։ Մենք ուժեղ ենք միասին և խաղաղասիրությամբ։ Մենք այնքան ուժեղ ենք , որ մեզ բիրտ ուժի կիրառումը պետք չէ։Երեկվանից խոսում են,թե մարդ են ծեծել։ Մեզ պետք չի մարդ ծեծել։ Ժողովուրդ մենք էնքան ուժեղ ենք, որ մեր միասնականության դեմ ոչինչ չեն կարող անել։ Մեր պայքարն անկասելի է»,- հայտարարեց Վանեցյանը։
Նա առաջարկեց շարունակել երթը՝ դեպի Ազատության հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Այս բռունցքով մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին․ Արթուր Վանեցյան
- Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր.Արթուր Վանեցյանը դիմեց իրեն միացած ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան