Ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանն ազատ է արձակվել
Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։
Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։
Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին»,- գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն
- Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին