Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր մուտացիա
Բրազիլացի համաճարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր տեսակ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա.ռու»-ն՝ հղում անելով «Folha de S.Paulo» թերթին։
Ըստ աղբյուրի՝ խոսքը «Omicron» BA.1-ի և BA.2-ի համակցված տարբերակի մուտացիայի մասին է, որը գոյություն չունի Gisaid միջազգային տվյալների բազայում։
Նշվում է, որ փետրվարի 16-ին Սան Պաուլոյում երեք տարեկան երեխայից վերցվել է կենսանյութի նմուշ, որում հայտնաբերվել է վարակի նոր տեսակը։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է խոսել «Օմիկրոն»-ի նոր լիարժեք ռեկոմբինացիայի առաջացման մասին, քանի որ դրա համար համապատասխան մուտացիան պետք է գտնվի առնվազն հինգ նմուշում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում