Գորիսը՝ մեծ շինհրապարակ
Գորիս համայնքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են ընթանում` փողոցների, մայթեր, բակերի հիմնանորոգում: Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել տարբեր թաղամասերում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին ու որակին, խոսել շինարարների հետ, ընթացիկ առաջացող հարցերին տվել սպառիչ պատասխաններ:
Առուշանյանն ընդգծել է, որ ցանկացած աշխատանքում որակն առաջնահերթ պայման է, և անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում, համայնքապետարանը հետամուտ է երկարաժամկետ արդյունք ապահովող որակին:
Շինաշխատանքների արդյունքում ոչ միայն բարեկարգ ու հարմարավետ փողոցներ ենք ունենում, այլ նաև աշխատատեղերի հնարավորություն է ստեղծվում: Այս պահի դրությամբ Գորիսում շուրջ 60 մարդ է ժամանակավոր աշխատանքով ապահովված, իսկ բնակավայրերում՝ 90 մարդ»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները